Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզաների ազատականացումը միգրացիոն ոլորտի փոխակերպման կարևորագույն խթաններից է. Արմեն Ղազարյան

Ապրիլ 25,2025 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

համագործակցությունը հասարակական սեկտորի հետ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿի պատվիրակությանը

Ապրիլի 22-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկի գլխավորած պատվիրակությանը։

Անդրադառնալով տարածաշրջանային սոցիալ-տնտեսական փոփոխությունների համատեքստում միգրացիոն հոսքերի կառավարմանն՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ միգրացիան այլևս չի դիտարկվում որպես միայն տեխնիկական գործընթաց կամ սահմանային վերահսկողության խնդիր։ Այս տեսանկյունից վիզաների ազատականացումը միգրացիոն ոլորտի փոխակերպման կարևորագույն խթաններից է։

Ընդգծելով միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման և փախստականների աջակցման հարցում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ այս ուղղությամբ ճիշտ ռազմավարությունը կնպաստի միգրացիոն մարտահրավերներին արդյունավետ հակազդմանը։

Միգրացիոն հոսքերի կառավարման մասին խոսելիս՝ Շիմոն Պանեկը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության, մասնավորապես՝ ՆԳ նախարարության վարած քաղաքականությունը փախստականների աջակցման հարցում, այդ թվում՝ վարչական գործընթացների պարզեցումը և միջազգային գործընկերների հետ ռազմավարական հաղորդակցության ընդլայնումը։ Կարևորելով նմանօրինակ հանդիպումները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հետագա համագործակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել է համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներն ու դրանց հիմնական ուղղությունները։

Այցի շրջանակում՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական հասարակության և պետական կառույցների սերտ համագործակցությամբ, որի շրջանակում աշխատանքներ են տարվել տարբեր խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղիցբռնի տեղահանված ընտանիքների աջակցության ուղղությամբ։

Ամփոփիչ համաժողովին ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև տեղական և միջազգային շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

Խոսելով ծրագրի արդյունավետությունից՝ փոխնախարար Ղազարյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին վերաբերող հարցերի՝ ընդգծելով, որ առաջին իրադարձությունը պահանջել է արագ արձագանք և պետական, տեղական ու միջազգային
կառույցների արդյունավետ համագործակցություն՝ տեղահանվածների անհետաձգելի կարիքների բավարարման նպատակով։ Երկրորդի շրջանակում Հայաստանում նախատեսվում է միգրացիայի կառավարման նոր ստանդարտների ներդրում, ինչը կբացի մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ քաղաքացիների ազատ և արժանապատիվ ճանապարհորդելու իրավունքի իրացման առումով։

Փոխնախարարը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ համագործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով «Ճամպրուկ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ որպես միգրացիոն թեմաների լուսաբանման խթան։

Համաժողովի ընթացքում ծավալվել է պանելային քննարկում «Միգրացիայի կառավարումն ու սոցիալական ծառայությունների ապագան Հայաստանում․ կայունություն, համագործակցություն և ուղղորդումներ» թեմայով, որի ընթացքում կողմերի հնչեցրած հարցերին տրվել են պատասխաններ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930