Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են նախարարության պատվերով

Ապրիլ 25,2025 16:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի աշխատակիցներն այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք  հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության պատվերով։

Մասնագետներն այցելել են Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որտեղ շարունակվում են 2024 թ. մեկնարկած վերականգնման աշխատանքները:

Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտվել են զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսված տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները. այն շահագործման կհանձնվի շուտով՝ տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո:

Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքների և եկեղեցու վերականգնման շարունակվող աշխատանքներին, որոնք նույնպես սկսվել էին 2024 թվականին:

Կողես գյուղում ուսումնասիրվել է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որի խաչքարերից մեկը թեքվել է և վթարային վիճակում է: Առաջիկայում այն կամրակայվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով:

Շրջայցի վերջին կանգառը Սանահինում էր. քննարկվել է համայնքի կողմից ներկայացված՝ վանքի դիմացի հատվածի բարեկարգման առաջարկը:

Մասնագետներն ուսումնասիրել են նաև Զաքարյանների դամբարանը, որի վերականգնման աշխատանքները նախարարության կողմից նախորդ տարի դադարեցվել էին՝ պայմանավորված գիտամեթոդական խորհրդի դիտողություններով: Համապատասխան շտկումներն արդեն արվել են, առաջիկայում վերականգնման աշխատանքները կվերսկսվեն:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930