Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում միջոցառմանը ամերիկահայ կոմպոզիտորը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը

Ապրիլ 25,2025 16:23

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ԱՄՆ պետքարտուղարության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումն սկսվեց դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվեց Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ, ինչին հաջորդեց ծաղիկների խոնարհման արարողությունը։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Հայոց ցեղասպանությունը վերապրած, հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի կյանքի ու կենսագործունեության վերաբերյալ դոկտորական աշխատանք կատարող Լիլիա և Ալեքսանդրա Եարալեանները կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից մի քանի հատված։

Միջոցառման ավարտին ամերիկահայ կոմպոզիտոր և երգահան Էմիլի Սիմոնյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930