Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխվարչապետն ասում է՝ կարող եք տեղափոխվել գրասենյակային պայմաններ, եթե վրանը չհանեք, աջակցություն չեք ստանա»․ արցախցիները դժվար որոշման առաջ են կանգնել

Ապրիլ 25,2025 14:31

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիներին ասել է, որ եթե Ազատության հրապարակում տեղակայված վրանը չհանեն, 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը եւս երկու ամսով չի երկարաձգվի։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղակայված վրանում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Ավելի վաղ, Տիգրան Խաչատրյանն արցախցիների հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ եթե վրանը հանեն, կառավարությունն աջակցության ծրագիրը եւս երկու մասով կերկարաձգի։ Փաստորեն հիմա էլ արցախցիներին սպառնում են, որ եթե վրանը չհանեն, աջակցություն չեն ստանա։

«Իրենք հիմնավորել են, որ կարող եք տեղափոխվել գրասենյակային պայմաններ, մենք հիմնավորել ենք, որ վրանն այն հարթակն է, որտեղ հանդիպում ենք ունենում մեր քաղաքացիների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրները, սա հնարավորություն է շփվելու մեր հայրենակիցների հետ, վրանը չի կարող խանգարել, որպեսզի մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ։ Այսօր մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց։ Առաջիկա օրերին խորհուրդը պետք է հանդես գա հայտարարությամբ»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջարկեց խորհրդի անդամներին տարածք տրամադրել Երեւանում Արցախի ներկայացուցչությունում։ Շահրամանյանը նաեւ նկատեց, որ խորհուրդն այսօր դժվար որոշման առաջ է կանգնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ այսօր որեւէ դրական զարգացում չկա։ «Դրա համար այս վրանը շարունակում է գտնվել այստեղ, շարունակում է իր պայքարը։ Հենց դրական զարգացում լինի, մենք արդեն կարձագանքենք, կանցնենք հաջորդ գործողությունների։ Բայց ահագին ժողովուրդ է սպասում, մենք երկար ժամանակ չենք կարող սպասեցնել։ Մոտակա ժամանակները, այն, ինչ ներկայացրել ենք իշխանությանը, իրենք պետք է արձագանքեն, որն մենք մեր հետագա քայլերն ասենք»,- նշեց Իսրայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930