Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը փաստեց՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը երեկ մեզ չցավակցեց, այն դեպքում, երբ ԵՄ 17 երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 25,2025 14:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քանի նոր վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական տերմինաբանություն, էսպես ասենք՝ Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից էդ էշին ասում են՝ «էշ մի սատկի, գարուն կգա», Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված՝ կամ «իշակ» են ասում, կամ «օսլիկ», հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, իր գործով դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա գնահատմամբ՝ այս ապրիլի 24-ը ամոթի ապրիլի 24 էր․ «Ե′վ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, և′ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և′ հոգեբանական վիճակի առումով խայտառակ վիճակ էր։ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կալլասն այսօր գնում է Բաքու։ Ավելի տխմար օր գտնել ու գնալ Բաքու, դժվար էր պատկերացնել։ Կհիշե՞ք՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ ցավակցեց մեզ երեկ։ Ոչ մեկը, այն դեպքում, երբ ԵՄ 17 երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ CEPA-ի 6-րդ հոդվածով ամրագրված է, որ կողմերը պարտավոր են ցեղասպանության հանցագործության դեմ միասնական պայքարել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930