«Ինչպե՞ս է ստացվում, որ Հ1-ի եթերում պատրաստ եք խոսել, բայց լրագրողների խնդրահարույց հարցերին չեք պատասխանում»,-խորհրդարանում լրագրողներից մեկը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Աննա Վարդապետյանն այսօր էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողի այդ դիտարկումը ևս անարձագանք մնաց։
Լրագրողները նաեւ փորձեցին պարզել, թե ինչո՞ւ է դատախազությունը շարունակում անգործություն ցուցաբերել՝ ԱԺ-ում պատգամավորների անպատշաճ վարքագծի մասին հաղորդումներին։
Դատախազին ուղեկցող ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց՝ նախատելով լրագրողներին։
Կարդացեք նաև
«Սա նորմա՞լ է, որ ինձ եք բրդում, չեք թողնում աշխատասենյակ մտնեմ։ Էն օրը հարցազրույց էիք ուզում, տա՞մ, թե՞ էլ հետաքրքիր չեմ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ