Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարուխանյանը մտահոգ է՝ Վարդան Ղուկասյանը կարող է ազդել վկաների վրա

Ապրիլ 25,2025 12:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք վկաների նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոց չենք կիրառում»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին պատասխանեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Իշխանական պատգամավորը հետաքրքրվել էր՝ արդյոք Գյումրիի նորընտիր քաղաքապետը՝ իր նկատմամբ հարուցված անօրինական հողահատկացումների քրեական գործով վկաների վրա չի ազդի։

Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ այդ գործով կան տարբեր անջատված վարույթներ․ «Չեմ բացառում, որ այդ մասով առաջիկայում այլ գործեր էլ գնան դատարան, բայց դա կապ չունի ներկայիս քաղաքական գործընթացների հետ։ Մենք բազմաթիվ գործեր ենք հարուցել տարբեր համայնքների ղեկավարների հետ կապված՝ անօրինական հողահատկացումների մասին»։

Կարեն Սարուխանյանը նկատեց՝ իրավիճակ է փոխվել, այժմ այդ անձը պաշտոնյա է։

Աննա Վարդապետյանն արձագանքեց՝ եթե ուշադրության կոչ եք անում, ի գիտություն կընդունենք։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Վարդապետյանը ներկայացնում էր դատախազության 2024 թվականի հաշվետվությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930