Ապրիլի 23-ին Եվրոպական խորհրդարանի Քաղաքացիական ազատությունների կոմիտեն հավանություն տվեց ԵՄ մուտքի-ելքի համակարգի (Entry-Exit System/EES) աստիճանական ներդրման ծրագրերին:
Կոմիտեն 54 կողմ, 2 դեմ եւ 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԵՄ արտաքին սահմաններին մուտք-ելքի համակարգի (EES) աստիճանական ներդրման վերաբերյալ դիրքորոշման նախագիծը։
Գործարկումից հետո համակարգը կգրանցի կարճաժամկետ վիզաներով Շենգենյան տարածք մուտքուելք անող երրորդ երկրների քաղաքացիների տվյալները, ներառյալ կենսաչափական տվյալները, ինչպիսիք են՝ դեմքի պատկերները եւ մատնահետքերը: Համակարգի գործարկումը կոչված է բարելավելու անվտանգությունը, արագացնելու գործընթացը եւ նվազեցնելու հերթերը:
Անդամ երկրների կողմից համակարգի աստիճանական եւ փուլային գործարկումը թույլ կտա խուսափել ամենուրեք միաժամանակյա գործարկումից, ինչը կարող է վտանգի տակ դնել համակարգի դիմակայունությունը: Համակարգի ներդրման ժամանակահատվածում գործարկումը կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե սպասման ժամանակը չափազանց երկարում է կամ առաջանում են տեխնիկական խնդիրներ։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի առաջարկի մասով իրենց փոփոխությունների առաջարկներում Կոմիտեի անդամ եվրախորհրդարանականներն ընդգծում են, որ անդամ երկրները պետք է ազատ լինեն համակարգը աստիճանաբար, թե միանգամից ներդնելու հարցում որոշում կայացնելիս: Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ առաջարկում են, որ աստիճանական ներդրման ժամանակաշրջանի ո՛չ մեկնարկը, ո՛չ ավարտը չպետք է համընկնեն ճանապարհորդության պիկ սեզոնների, այսինքն՝ հունիս-օգոստոս եւ դեկտեմբեր-փետրվար ամիսների հետ:
Եվրախորհրդարանի բանակցային դիրքորոշման նախագիծը կհրապարակվի առաջիկա լիագումար նիստում։ Եթե առարկություններ չլինեն, բանակցությունները կարող են մեկնարկել։
EU NEIGHBOURS east