Ինչպե՞ս վաճառվեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տունը, որն արգելանքի տակ էր, ո՞նց հանվեց կալանքից, ո՞նց կարող է մի գիշերում արգելանք հանվի, ո՞նց վաճառվեց, եթե այն գտնվում էր դատախազության ուշադրության ներքո․ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա հետաքրքրվեց նաեւ «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագրով, որը նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է մոտ 16 միլիարդ դրամով, իսկ 2,5 տարի հետո այն վաճառվել է հինգ միլիարդ դրամով, ընդ որում՝ մարման տարբերակով, գնորդը ամեն տարի մեկ միլիարդ պետք է վճարի։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք պետության կրած ահռելի վնասը դատախազության կողմից ուսումնասիրվում է։
Թագուհի Թովմասյանին հետաքրքրում էր նաեւ Սամվել Վարդանյանի գործը։ Նա ավտոբուսի մեջ վիրավորել էր նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Վիրավորանքի համար Սամվել Վարդանյանն արդարացվեց, խուլիգանության համար՝ պատժվեց, հրատապ, մինչդեռ Սամվել Վարդանյանին խոշտանգելու, ծեծելու, նրա արժանապատվությունը վիրավորելու գործը տեղից չի շարժվում։ Մեկ տարի քննություն է գնում ու ՔԿ ղեկավարը նույնիսկ չասաց, որ կան մեղադրյալներ։
Հովիկ Աբրահամյանի տան առնչությամբ դատախազը պատասխանեց․ «Ընթացիկ վարույթ կա, այո երեք տարի եւ եթե Ձեզ այդ վարույթի վերաբերյալ որեւէ բան հետաքրքրում է, կարող եք գրավոր դիմել ու ստանալ»։
Կարդացեք նաև
Այլ մանրամասներ չհրապարակեց՝ նախաքննական գաղտնիք որակելով։
«Գոլդեն փելես» հյուրանոցի մասով ասաց, որ մեխանիկական նվիրատվություն չի եւ պետգույքի կառավարման կոմիտեն կոռուպցիոն դրսեւորումների մասին չի ահազանգել։
Սամվել Վարդանյանի առնչությամբ էլ ասաց՝ երկու եզրակացություն կա, որոնք դեռ չեն ստացել, միայն ստանալու եւ ուսումնասիրելու դեպքում կկարողանան հստակ տեսակետ արտահայտել։
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Վարդապետյանը ներկայացնում էր դատախազության տարեկան հաշվետվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ