«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Կարփիս հարցեր» հեղինակային հաղորդման ժամանակ խոստովանել է, որ մինչև 44-օրյա պատերազմը եղել է ոչմիթիզական: Ու պատճառն այն է եղել, որ մտածել է, թե աշխարհը Ղարաբաղի հարցում մեր կողմից է և հայկական բանակն էլ տարածաշրջանում ամենամարտունակն է, ֆիզիկապես կարող է պաշտպանել Արցախն ու Հայաստանը:
«ՉԻ». Ու էնքան հանգիստ, անվրդով տոնով է դա ասվում: Կարծես խոսքը դպրոցական թելադրության մեջ տառասխալի մասին է: Հա, դե, պատերազմ ենք տանուլ տվել, 5000 զոհ ենք տվել, Արցախ ենք կորցրել, տասնյակ հազարավոր փախստականներ, դե հիմա, ինչ անենք, պատահում է:
Ու Նիկոլ Փաշինյանն էլ է նույն ձև մտածել:
Հիմա սրանք ցույց են տալիս, թե 44-օրյա պատերազմը բացել է իրենց աչքերը, իրենք մինչև այդ իռացիոնալ էին, հիմա ռացիոնալ:
Կարդացեք նաև
Նույն իռացիոնալն եք, նույն արկածախնդիրները: Հակառակ դեպքում պատերազմից հետո իրենց աղետաբեր քաղաքականության, դիրքորոշման, իրենց այդ ոչմիթիզականության հետևանքների համար պատասխանատվությունը չէին փորձի գցել այդ նույն աշխարհի, ռուսների, ընդդիմության վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: