Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության մեջ հնարավոր չէ գտնել նախադեպ, երբ պարտվողն արդարացնում է հաղթողին. «168 ժամ»

Ապրիլ 25,2025 09:30

Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուղղակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է հանել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից, ինչը կարող էր որակվել՝ որպես դիվանագիտական մարտավարություն, այլ զբաղված է դրա անուղղակի արդարացմամբ։

Նույնը՝ Արցախի հարցի դեպքում։ Պատերազմներում պարտվում են բոլոր ազգերն ու պետությունները։ Բայց պատմության մեջ հնարավոր չէ գտնել նախադեպ, երբ պարտվողն արդարացնում է հաղթողին՝ պետականորեն վարելով «մեզ հասնում էր» բովանդակությամբ քաղաքականություն։ 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը, այո, ողբերգական էր, սակայն հինգ տարի անց Հայաստանի իշխանությունը զբաղված է ոչ թե հետպատերազմական վերականգնմամբ, այլ թշնամական ագրեսիայի արդարացմամբ ու դրանով իսկ՝ պարտության ստորացումն էլ ավելի խորացնելով։

Լեգիտիմությունը պաշտամունքի աստիճանի հասցրած Նիկոլ Փաշինյանն իշխանության հասնելու համար որպես քարոզչություն օգտագործվող էլեկտորալ լեգիտիմությունից հիմա անցել է Հայաստանի դե ֆակտո թշնամական պետությունների հակահայկականության լեգիտիմացման ֆետիշացմանը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930