Լրահոս
Օրվա լրահոսը

Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք», «ռազմավարական գործընկերություն»… ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել մասնագետների խումբ և գործուղել Վաշինգտոն. Արամ Սարգսյան

Ապրիլ 24,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.

«Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ… Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք» , «ռազմավարական գործընկերություն» … Համոզված եմ, որ նման ձևակերպումներից հետո ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել ՀՀ անվտանգային, տնտեսական, էներգետիկ, մարդկային և բնական ներուժին տիրապետող մասնագետների խումբ և կոնկրետ ծրագրերով ու առաջարկներով գործուղել Վաշինգտոն։

Հ.Գ. Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահի նման ձևակերպումները հետևանք են նաև օրերս ստորագրված Ադրբեջան-Չինաստան համաձայնությունների։ Ժամանակ կորցնել չի կարելի, ԱՄՆ նախագահի նման ակնարկը հուշում է, որ ճշգրիտ գործելու դեպքում` ժամանակը կարող է մեր օգտին աշխատել։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930