Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Վիեննայի Շիլլերի հրապարակում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլ 24,2025 23:30

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է զոհերի ոգեկոչման կարգ:

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, մասնավորապես նշելով, որ Հայաստանն իր մեծ նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Միևնույն ժամանակ, ցեղասպանության կանխարգելման գործում էական դեր ունի հզոր, կայուն ու զարգացած երկրի կառուցումը։ «Վստահ եմ, որ սա պետք է լինի հայ ժողովրդի գերագույն նպատակը՝ կառուցել այնպիսի երկիր, որտեղ հայ մարդը կապրի ու կարարի խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ կյանքով, որը զերծ կլինի արտաքին սպառնալիքից և մարդկության դեմ հանցագործությունների վտանգից։ Վստահ եմ նաև, որ սա յուրօրինակ հարգանքի տուրք կլինի մեր նահատակներին», ընդգծել է դեսպան Հովհաննիսյանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և հայ համայնքի ներկայացուցիչները։ Ասմունքել են Վիեննայի Հովհաննես Շիրազի անվան դպրոցի սաները։

 

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930