ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնում է.
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։