1915թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, որը նաև իր ուղերձի տեսանյութն է հրապարակել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։
«Մենք միանում ենք հայկական համայնքներին երկրում և ամբողջ աշխարհում՝ հիշելու և հարգելու նրանց, ովքեր շարունակում են ապրել ցավով ու կորստի ողբերգությամբ: Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Ժոլին։
Նա ընդգծել է՝ քանի որ նշում են Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակը, որը նախորդել է ԵԱՀԿ հիմնադրմանը, պետք է շարունակել պայքարել ատելության, ժխտողականության, ծայրահեղականության դեմ և պաշտպանել Կանադայի արժեքները ներսում և դրսում։
Ժոլին իր գրառումը եզրափակել է հայերեն` «Հիշում ենք և պահանջում» գրությամբ։
Կարդացեք նաև
«Ապառաժ»
In 1915, over 1.5 million Armenians were killed. We must ensure their names & stories are never forgotten.
— Mélanie Joly (@melaniejoly) April 24, 2025
Today, we acknowledge the profound resilience of the 120,000 Armenians of Nagorno-Karabakh who were forcibly displaced from their lands in 2023.
Հիշում ենք եւ պահանջում: pic.twitter.com/xGc6b3qhFl