Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելեցինք Ծիծեռնակաբերդ, խոնարհեցինք մեր գլուխները… Կարոտով այն օրվա համար, երբ արդարությունը, ազատությունը և խաղաղությունը վերջապես կգան այս հողին. Թաներ Աքչամ

Ապրիլ 24,2025 21:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստան ժամանած թուրք պատմաբան, քաղաքագետ, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Աքչամը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 24-ը, նշվում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։

Հարյուր տասը տարի առաջ սկսվեցին այն մռայլ օրերը, որոնք անիծեցին Անատոլիայի հողերը։ Այս ամսաթիվը խորհրդանշում է ավելի քան մեկ միլիոն օսմանյան հայ քաղաքացիների ոչնչացման սկիզբը։

Ընկերների խմբի հետ միասին այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երևանում։ Մենք խոնարհեցինք մեր գլուխները՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ Կարոտով այն օրվա համար, երբ արդարությունը, ազատությունը և խաղաղությունը վերջապես կգան այս հողին»։

Լուսանկարը՝ Newmag-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930