Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավորությունը, ինչպես բացվել էր 2021-ին, բացվելու է մեկ էլ հաջորդ ընտրությունների ժամանակ»․ Էդմոն Մարուքյան

Ապրիլ 24,2025 20:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հիմա ինձ համար անհասկանալի է։ Տեսնում եմ՝ երեկ գիշերվա կրակոցները իշխանական մամուլը կապում են դրոշների հետ։ Քիչ մնա՝ կապեն հուշահամալիր այցելության հետ։ Գիտենք արդեն շուրջ երկու շաբաթից ավելի է գրեթե ամեն գիշեր կրակում են»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, հղում կատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության օրվա ուղերձին, նկատեց․ «Ուշադրություն դարձրեք, որ Թուրքիա անունը գոյություն չունի՝ միայն Օսմանյան կայսրություն»։ Լրագրողների դիտարկմանը՝ գուցե դրանով դիվանագիտության տե՞ղ են թողնում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց․ «Որևէ անատամ քայլ, ոչ թիրախային մոտեցում մեր հակառակորդի, թշնամու մոտ չի առաջացնելու զղջում կամ հավելյալ հարգանք մեր նկատմամբ։ Օրինակ, եթե դա արվում է, որ սահմանը բացեն, չեն բացելու դրա համար։ Խոսքը պատմական գնահատական տալու մասին է։ Եթե հույսն այն է, որ մենք կասենք՝ Օսմանյան կայսրություն, այսօրվա Թուրքիայից բան չենք ակնկալի, և դրա արդյունքում կխաղաղվեն մեր հարևանները և թշնամիները, ապա նշեմ, որ այդ ռազմավարությունը չի գործում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, քանի որ ընդդիմադիր ուժերը խոսում են նաև իմպիչմենտի մասին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Նիկոլի Փաշինյանի հեռացման հնարավորությունը, ինչպես բացվել էր 2021-ին, բացվելու է մեկ էլ հաջորդ ընտրությունների ժամանակ։ Այս պահին արտահերթ ընտրությունների հնարավորություն ես չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը տեսնում եմ հերթական ընտրությունների միջոցով։ Փորձը ցույց է տվել, որ փողոցային պայքարն ավելի է ուժեղացրել իշխանության դիրքերը։ Իմպիչմենտի վերջնաժամկետը հունիս-հուլիս ամիսն է։ Մինչ այդ ցանկացած պատգամավոր կարող է պատրաստել այդ նախագիծը և շրջանառել հարցը։ Անընդհատ քննարկել ու չշրջանառել, ես դա չեմ հասկանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930