Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել է

Ապրիլ 24,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում նկատում է.

«Փաստորեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է փոխում իր ուղերձները Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև` Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել են Հայկական ջարդերի, որն ուղղակի խայտառակություն է։

Եվրոպական Միությունը 1987թ. ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և ԵՄ ներքո գործող կառույցները պարտավոր են առաջնորդվել հաշվի առնելով բացառապես այդ իրողությունը։

Վաղը կդիմեմ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը պարզաբանում ստանալու պահանջով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930