Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհին մոռացություն պարտադրելու դիրքորոշման կողմնակիցները ինքնաբերաբար դառնում են նոր ցեղասպանությունների երաշխավորներն ու հովանավորները. Նինա Կարապետյանց

Ապրիլ 24,2025 18:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գրում է.

«Ի դժբախտություն Ցեղասպանություն  իրականացնողների և իրենց շահերը ներկայացնող՝ մոռացության մատնելու կողմնակիցների, կան հանցանքներ, որոնք ՉՈՒՆԵՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ․․․․

Չունեն վաղեմություն նաև այն պատճառով, որ ցեղասպանվածների թիվն այնքան մեծ էր, որ գրեթե յուրաքանչյուրս ցեղասպանության զոհերի ժառանգ ենք։

Խնդիրը կա և այն լուծման կարիք ունի։

Այն չի կարող լուծվել ցեղասպանության զոհին մոռացություն պարտադրելով:

Լուծումն այլ հարթության մեջ ա։

Զոհին մոռացություն պարտադրելու դիրքորոշման կողմնակիցները (անկախ իրանց ով լինելուց) ինքնաբերաբար դառնում են նոր ցեղասպանությունների երաշխավորներն ու հովանավորները։

Կո՞շտ էր:

Այո: Որովհետև

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՈւՆԻ, ՈՉ ԷԼ ՎԱՂԵՄՈւԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ․․․

Մի բան էլ

ես՝ ցեղասպանության ենթարկվածների ժառանգս, որևէ մեկին չեմ լիազորել/լիազորում հանդես գալ իմ անունից՝ հրաժարվելու/ժխտելու/կասկածի տակ դնելու ցեղասպանության փաստը, առավել ևս իմ, որպես ժառանգ իրավունքներից հրաժարվելու ․․․»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930