Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսում ենք 110 տարվա ցավն ու սուգը. Թուրքիայի քրդամետ կուսակցություն

Ապրիլ 24,2025 17:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կետրոնական վարչությունը ապրիլի 24-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Նշվել է, որ կուսակցությունը կիսում է տեղի ունեցածի ցավը։

Ընդգծվել է, որ առերեսումը, տուժած ժողովուրդներից և հավատքի հետևորդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատությունը կենսական նշանակություն ունեն հանրային համերաշխության կառուցման հարցում։

Քրդամետ կուսակցության այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն եզրույթը․ «Մենք կիսում ենք 110 տարվա ցավն ու սուգը․․․

110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված էթնիկ ինքնության, հավատքի և մշակույթի ցեղասպանությունից, երբ հայերը տեղահանվեցին իրենց տներից և կոտորվեցին։ Այս ընթացքում հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին։ Այս քաղաքականության և գործելակերպի արդյունքում այս հողերում այլ քրիստոնյա ժողովուրդներ նույնպես կոտորվեցին և սպանվեցին»:

Շեշտվել է, որ քաղաքական և հասարակական մակարդակով պետք է ընդունվի, որ Թուրքիայի տարածքում ապրող որևէ էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք առավել չէ մյուսներից, այլ բոլորը հավասար են։ Այս համատեքստում նշվել է, որ տարբերությունները ջնջելով միատարր հասարակություն ստեղծելու մոտեցումը/ընկալումը մոլորություն է եղել։

Հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաև ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը․ «Չափազանց կարևոր է, որ խաղաղության և հավասար պայմանների մեջ ապրենք մեր տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ։ Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը կազմող Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը և՛ ժողովուրդների համար անհրաժեշտություն է ու նրանց շահն է, և՛ Կովկասում խաղաղություն կառուցելու ուղին է»։

Նշենք, որ «DEM» կուսակցության նախորդ տարվա ուղերձում ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործվել էր Մեծ Եղեռն եզրույթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930