Լրահոս
Օրվա լրահոսը

Հույներին և հայերին ընդհանուր փորձառություններ են միավորում. Հունաստանի վարչապետ

Ապրիլ 24,2025 17:50

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ լինելով զգոն բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ։

Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում։ Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների բազմաթիվ զոհերը։ Նրանք դարձան մեր ազգային հյուսվածքի մի մասը և մեր հասարակության ստեղծագործական թևը: Ահա թե ինչու երկու ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն ճշմարտության, արժանապատվության և արդարության անխորտակելի է»,- գրել է նա։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930