Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ խաղաղ ապագա». թուրք կուսակցապետ

Ապրիլ 24,2025 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայում գործող սոցիալիստական «Աշխատանք» կուսակցության (Emek Partisi) առաջնորդ Սեյիթ Ասլանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Նա բարձրացրել է առերեսման անհրաժեշտության հարցը։

Հայտարարության մեջ նա մասնավորապես նշվում է. «110 տարի շարունակ Հայոց ցեղասպանության հետ չառերեսվելը, այս հարցում պաշտոնական դիրքորոշումը ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ ճանապարհ է հարթվել նոր հանցագործությունների համար։

Թուրքիայում լույս տեսնող հայկական երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը 2007-ի հունվարի 19-ին թերթի խմբագրատան առաջ, տեղի ունեցավ որպես այդ հանցագործությունների շղթայի շարունակություն։ Իսկ սպանության պատվիրատուների և կազմակերպիչների պաշտպանությունը՝ նույն քաղաքականության շարունակությունն է»։

Ասլանը նաև հավելել է, որ առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա՝ հիմնված ժողովուրդների հավասար իրավունքների ու փոխադարձ վստահության վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930