Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ. Փասադենայի քաղաքապետ

Ապրիլ 24,2025 17:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փասադենայում մենք միասնական ենք մեր հայ եղբայրների և քույրերի հետ: Հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածների հիշատակին:

Եվ վերահաստատում մեր հավաքական պատասխանատվությունը՝ ասել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և ապահովել, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն»,-  Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն քաղաքային խորհրդի նիստում անցյալ շաբաթ հրապարակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր՝ ընդգծելով, որ մարդկային պատմության այս էջը երբեք չպետք է մոռացվի:

«Թող այս հիշողությունը լինի ավելին, քան անցյալի արտացոլումը, թող սա լինի արդարության, կարեկցանքի և հարատև խաղաղության վրա հիմնված ապագա կառուցելու կոչ», – քաղաքային խորհրդի նիստում նշել է քաղաքապետը և հավելել, որ քաղաքային խորհրդի անունից 2025 թվականի ապրիլի 24-ը Փասադենայում հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Փասադենայի հայ համայնքը սկսել է ձևավորվել 20-րդ դարի սկզբին։ Մինչև 1923 թվականը քաղաքում առնվազն 2500-3000 հայ էր ապրում, որոնցից շատերը ցեղասպանությունից փրկվածներ էին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930