Լրահոս
Օրվա լրահոսը

Նշված անձնավորությունն ինչ էլ ասի, մեկ է՝ մեր ժողովրդի 80%-ն ասելու է, որ նա դավաճան է. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ապրիլ 24,2025 17:05

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կուսակիցների եւ թոռների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լրագրողի հարցին, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը՝ որակելով սադրիչ եւ հրահրող գործողություն, ՀՀ երրորդ նախագահն այսպես արձագանքեց. «Ես հիմա շատ բան չեմ մեկնաբանում, որովհետեւ դրա իմաստը չեմ տեսնում: Եվ նշված անձնավորությունը այս առիթով ինչ էլ ասի, մեկ է՝ մեր ժողովրդի 80%-ն ասելու է, որ նա դավաճան է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930