Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
1984թ. օգոստոսի 22-ին, 28-ամյա ամերիկացի Գրեգորի Լի Ջոնսոնն՝ ի նշան Ռեյգանի դեմ բողոքի այրեց ԱՄՆ դրոշը:
Այդ արարքի համար Տեխասի նահանգային դատարանը դատապարտեց Ջոնսոնին 1 տարվա ազատազրկման և նշանակեց 2000 դոլար տուգանք:
Տարիներ անց` 1989թ. ԱՄՆ գերագույն դատարանը արդարացրեց ամերիկացուն` սահմանելով, որ դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է, որը երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրությամբ (1-ին ուղղմամբ):
Ժողովրդավարական երկրների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ: