Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան իր ալիքում գրում է.
Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնական կենտրոնները
Մաս 1
Հայաստանի և հայության դեմ տարվող քարոզչության հարցում Ադրբեջանի գիտապրակտիկ կենտրոններից առանձնանում է 2006 թվականին հիմնադրված Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան (ԱԴԱ, ADA), որը ստանում է մեծ միջոցներ թե արտասահմանյան մասնագետների, դիվանագետների, լրագրողների մասնակցությամբ Բաքվում և նաև Արցախից բռնազավթված տարածքներում քարոզչական միջոցառումների անցկացման համար, թե նաև արտասահմանում միջոցառումներ կազմակերպելու, միջազգային ամսագրերում հոդվածների տպագրության և այլ գործողությունների համար։
Կարդացեք նաև
Բավական է միայն նշել այն, որ ԱԴԱ-ի ռեկտորը հաշվետու է նախագահի գրասենյակին, իսկ քաղաքական միջոցառումների պլանավորման և անցկացման մասով՝ անձամբ Հիքմաթ Հաջիևին։
ԱԴԱ-ի հաստատած միջազգային կապերի շնորհիվ են ապահովվում դահլիճները արտասահմանցիներով այն միջոցառումներին և ասուլիսներին, որոնց ժամանակ Իլհամ Ալիևը արտասանում է հակահայկական ճառեր և սպառնալիքներ Հայաստանի նկատմամբ։
Հակահայկական քարոզչության իրականացման ԱԴԱ-ի գործառութային տարբեր ասպեկտներին և մանրամասներին անդրադարձ կլինի հաջորդաբար այս շարքի մյուս գրառումներում։
Լուսանկարում ԱԴԱ-ի կենտրոնական երկու մասնաշենքերն են