Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի օգնականը խմբագրեց հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի ասածները

Ապրիլ 24,2025 15:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արսեն Միխայլովը կարծում է, որ մենք պետք է Հայոց ցեղասպանության խնդիրն ավելի բարձր բարձրացնենք, որ աշխարհը ուզի, թե չուզի՝ նայի ու տեսնի:

«Պետք է կարողանանք մեր շարժուձեւով, գաղափարներով դա հասցնել աշխարհին, որ կարողանան ընդունել»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Միխայլովը:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե Փաշինյանը հարցականի տակ է դրել հայոց ցեղասպանության իրողությունն ու հայտնել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր առաջնահերթությունների մեջ չի մտնում, Դուք ոնց եք վերաբերում դրան, վարչապետի օգնականը խմբագրեց Փաշինյանի ասածները. «Վարչապետը արտահայտվել է այն առումով, որ ոչ միայն ցեղասպանության հարցը պետք է լինի մեր առաջին հարցերում, այլ այն բոլոր խնդիրները, որ տեսնում ենք էս վերջին 3-4 տարում: Մենք մեր ձայնը պետք է միասնական բարձրացնենք, որ ողջ աշխարհը լսի մեր ձայնն ու կարողանանք քայլ առ քայլ լուծել մեր բոլոր խնդիրները, ոչ թե կենտրոնանանք միայն ցեղասպանության վրա»:

Վարչապետի օգնականի խոսքով. «Ես տեսել եմ՝ վարչապետն ինչպես է վերաբերում այս հարցերին, կարծում եմ՝ իր միտքը չի փոխվել, մեր օրակարգում կա ցեղասպանության հարցը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930