Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի՞ է հետևություն անել, որ Խոզնավարում տների վրա կրակոցները եղել են ՊՆ հերքումների, այսինքն՝ ջայլամային քաղաքականության հետևանք. Սուրեն Սահակյան

Ապրիլ 24,2025 15:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանցիք հերթական անգամ կրակել են Խոզնավար գյուղի ուղղությամբ ու փամփուշտներից մեկը կոտրել ա տներից մեկի ապակին։ ՊրոՔՊ-ական «լրատվամիջոցներից» մեկը գրել ա, թե դա «Ջահերով երթի» ժամանակ վառած դրոշի փաստին թուրքերի պատասխանն է։

Դեռ մի կողմ թողնենք, որ ՔՊ-ի պրոպագանդան չի դադարում հայության նկատմամբ (Հայոց ցեղասպանությունից սկսած մինչև Արցախի հայաթափում ու Խոզնավարի դեպքը) թուրքերի իրականացրած հանցանքների արդարացման, դրանցում զոհին՝ մեզ, մեղադրելու քաղաքականությունը։

Երբ ՀՀ ՊՆ-ն սկսեց հայկական գյուղերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան կոծկելու քաղաքականություն վարել (թե իբր մեզ վրա չեն կրակում, այլ օդ են կրակում), ես ամեն օր սպասում էի, թե երբ են սկսելու նենց տեղեր կրակել, որ երևա՝ հենց լա՛վ էլ գյուղերի վրա են կրակում՝ ծաղրածուի կարգավիճակ «շնորհելով» ՀՀ ՊՆ-ի էդ հերքողներին (կարդա՝ ՔՊ-ին)։ Ու արեցին։

Առաջին դեպքը մի քանի օր առաջ էր, երբ տներից մեկի տանիքին տեղադրած ջրատաքացուցիչին էին կրակել։ Ու էդ դեպքում ոչ ոք դեռ դրոշ չէր վառել։

Կարելի՞ է հետևություն անել, որ արդեն բուն տների վրա կրակոցները եղել են ՊՆ հերքումների, այսինքն՝ ջայլամային քաղաքականության հետևանք։ Իհարկե՛, դա ավելի տրամաբանական է։ Ավելին, կարծում եմ՝ դա ոչ միայն տրամաբանական է, այլև ճշմարտություն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930