Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դիտորդական առաքելությունը սկզբում գրել է «Ցեղասպանություն», հետո ջնջել

Ապրիլ 24,2025 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս օրը հիշեցում է, որ պետք է անել ամեն ինչ մեր ուժերի սահմաններում՝ նման ոճիրները բացառելու համար»։

Այս գրառմամբ հանդես է եկել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը՝ X-ի միկրոբլոգում։

ԼՐԱՑՈՒՄ. Հայաստանում ԵՄ–ի դիտորդական առաքելությունն X-ի իր էջից հեռացրել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ այն գրառումը, որը «Ցեղասպանություն» բառն էր պարունակում, հետո տեղադրել է նոր գրառում, որտեղ բացակայում է «Ցեղասպանությունը», իսկ փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-23 թվականների հայ զոհերի հիշատակին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930