Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 24,2025 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևան քաղաքում՝

Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28- 29-ին առանձին շրջաններում, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։


Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930