Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՛նք մոռացել և չե՛նք մոռանա Հայոց ցեղասպանությունը». HBDH

Ապրիլ 24,2025 14:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայում գործող «Ժողովուրդների միասնական հեղափոխական շարժման» (HBDH) գործադիր կոմիտեն ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր կամքն այդ ցեղասպանական համակարգը մասնատելու հարցում: Մենք չենք մոռացել և չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»:

Հայտարարությունը հրապարակվել է թուրքալեզու քրդական ընդդիմադիր կայքում։

«1915-ի ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակահատվածում, ֆաշիստական «Միություն և առաջադիմություն կուսակցության» կողմից նախապես ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին հարգանքով ենք հիշում և ոգեկոչում ցեղասպանության ու կոտորածների ընթացքում անմահացածներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ «HBDH»-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական և ընդգծվում է, որ այն համագործակցում է ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930