Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես բաց է մնում հարցը, իսկ, օրինակ, շուրջ մեկ ամիս ինչո՞ւ էին նույն հատվածում կրակում, դարձյա՞լ Ջահերով երթի համար. Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 24,2025 14:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ պետության ղեկավարը պաշտպանում է թշնամու դրոշը, ոչ թե սեփական ժողովրդի իրավունքները

Ավելի ուղիղ հաստատում մեր այն պնդման, որ Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել պայքարելու ոչ թե թշնամու, այլ հայկական շահերի պաշտպանների դեմ՝ անհնար էր գտնել։

Անցյալում Ջահերով երթին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն։ Այսօր՝ «պաշտոնական» Երևանը։

Պարզապես բաց է մնում հարցը, իսկ, օրինակ, շուրջ մեկ ամիս ինչո՞ւ էին նույն հատվածում կրակում, դարձյա՞լ Ջահերով երթի համար։ Իսկ այսուհետ այս հիմքով արգելելո՞ւ եք նմանատիպ միջոցառումների անցկացումը։

Ինչ վերաբերում է դրոշը այրելուն՝ դա քաղաքական խորհրդանշական ակցիա է։ Հարյուրավոր երկրներում մարդիկ այրում են բռնապետերի ու ցեղասպանների խորհրդանիշները՝ ի նշան բողոքի։ Կարող ես համաձայն չլինել նման արտահայտման ձևի հետ, բայց դրան հակադրել Ալիևի կրակոցները՝ նշանակում է բացահայտ պաշտպանել թշնամու շահերը։ Ոչինչ ավելի։

Եթե դուք նույն կրքով ու ձևով արձագանքեիք մեր սահմանների խախտմանը, կրակոցներին, ինչպես արձագանքում եք դրոշի այրմանը, ապա Ադրբեջանը կլիներ մի քիչ ավելի զսպված։

Բայց այսպիսի արձագանքի ամենավտանգավորը մեկ այլ բան է։ Խնդիրն այն է, որ երեկ, Ջահերով երթին իր մասնակցությամբ մեր հանրությունը ցույց է տվել, որ հաշտ չէ ու համաձայն չէ ուրացման քաղաքականության հետ։ Հիմա Փաշինյանը ստիպված է արդարանալ իր գործընկերների առջև և զուգահեռ սպառնալ մեր ժողովրդին, որ նման միջոցառումներ եթե էլի տեղի ունենան, ինքն Ալիևի հետ նոր հարձակում կկազմակերպի այս անգամ Հայաստանի վրա։

Այնպես որ, այս հայտարարությունը բացահայտում է Փաշինյանի քաղաքական վեկտորը՝ զսպել սեփական ժողովրդին, պայքարել նրա դեմ և արդարացնել թշնամու ցանկացած գործողություն։

Վտանգ Փաշինյանը զգում է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ սեփական ժողովրդից։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930