Լրահոս
Օրվա լրահոսը

Ես 2019-ի սեպտեմբերի ամսից ձեռնարկում եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու քայլեր․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 24,2025 13:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ես 2019-ի սեպտեմբերից ձեռնարկում եմ այդ քայլերը․ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու մասին լրագրողի հարցին՝ հիշեցնելով, որ իր հրաժարականը ներկայացնելիս նաեւ հստակ խոսել է դրա պատճառների մասին։

«Այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում են, բայց որպես մարդ, որը տիրապետում է մի քիչ ավելի շատ տեղեկատվության ու վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է։ Բայց անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որն ունենք այսօր»,- մանրամասնեց նա։

Լրագրողի ճշտող հարցին՝ ինչո՞ւ չի ստացվում, ինչո՞ւ ընդդիմադիրների նախաձեռնած քայլերն անարդյունք են անցնում, նա պատասխանեց․ «Դա ամենակարեւոր հարցն է, որ ոչ միայն ինքս ինձ պետք է տամ, այլ հազարավոր քաղաքացիներ, որոնք նույն նպատակն ունեն։ Չստացվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Փաշինյանն ու իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար, ցանկացած քայլի՝ ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալությունների, ուժ կիրառելու, ամեն-ամեն ինչ անում են, որ իշխանությունը հանկարծ չկորցնեն։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը։

Երկրորդ՝ ամենակարեւորը, որ իրենք վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին, ուստի նրանց համար իշխանություն կորցնելը հավասար է մահվան, քանի որ ոչ մի բան չունենալով, ոչ ոք լինելով՝ այսօր նրանք հարստացել են, ունեն լծակներ, մեծ պահակախմբեր, որոնց ուղեկցությամբ շրջում են։ Բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի։ Պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք»։

Արթուր Վանեցյանը հստակեցրեց՝ չբացառելով փողոցային պայքարն ու իմպիչմենտի կիրառմամբ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, իր ղեկավարած կուսակցությունը պետք է պատրաստվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Պատասխանելով օրվա խորհրդին վերաբերվող հարցին էլ, Արթուր Վանեցյանն ասաց․ «Իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930