Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել է որպես սեփականը»

Ապրիլ 24,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 24-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատանը պաշտպանական կցորդ Ա.Բ. Գորյայնովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով Անմար կրակի մոտ։

«Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության էջում:


Ռուսաստանը եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել է որպես սեփականը. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսաստանն աշխարհի առաջին երկրներից էր, որը օրենսդրական մակարդակով դատապարտեց ցեղասպանությունը, նշել է Զախարովան։

«Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մոսկվայի դիրքորոշումն այս իրադարձությունների վերաբերյալ հայտնի է. այն հիմնված է հումանիստական ավանդույթների վրա։ Արդեն 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության առաջատար անդամները կատարվածը որակեցին որպես մարդկության դեմ հանցագործություն»,- ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930