«Այսօր, այս 110-րդ տարելիցի օրը, մենք հարգում ենք 1915-23 թվականներին զոհված հայերի հիշատակը»։ Այս մասին գրել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։
«Այս ողբերգությունը հիշեցում է բոլորիս․ անմեղ մարդկանց նման տառապանքի պատճառումն արդարացում չունի։
Մենք երբեք չպետք է մոռանանք», — X-ում գրել է նա։
Բրիտանացի դիվանագետն իր խոսքում խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը։