Factor.am. Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործն ավելի քան 6 տարի քննվելուց հետո արդեն մոտենում է ավարտին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ նիստում կողմերը հանդես եկան ճառերով։ Գրեթե մեկ ժամ մեղադրական ճառը ներկայացրեց հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը, նշելով, որ նախաքննության և դատաքննության ընթացքում ուսումնասիրված նյութերը և վկաների հարցաքննություններն ապացուցված են համարում Սանասարյանին մեղսագրվող մեղադրանքը, սակայն, քանի որ քննության ընթացքում լրացել է գործով վաղեմության ժամկետը, ՊՎԾ նախկին պետին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից.
«Միջնորդում եմ Դավիթ Սանասարյանին մեղավոր ճանաչել արարքի կատարման պահին գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, քանի որ նրա կատարած հանցանքն ապացուցված համարելու օրվանից՝ 2018 թվականից, անցել է 5 տարուց ավելի ժամկետ»,- իր ճառն ավարտեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հատկանիշներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: