Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը իր ուղերձում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։
Նա վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ այս սկզբունքները պահպանելու համար հայերի խաղաղ պայքարում։
«Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերը ողջ աշխարհում»,- հայտարարել է նախագահը։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք