Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգեւոր դասի հետ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հոգեհանգստյան կարգ մատուցեց։
Մանրամասները՝ տեսանյութում
«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք՝ Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ այսօր աղոթք ուղղեցին առ Աստված՝ հայցելով, որ տերը զորացնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքի դժվարությունները եւ շենացնելու մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ «Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս, հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը եւ ողորմությունն այսօր եւ միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- ասաց Վեհափառը։
Նա հրաժարվեց արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության առնչվող հայտարարություններին։ Վեհափառն ասաց, որ այսօր Մայր տաճարից ուղերձ են հղելու ժողովրդին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ