Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում դպրոցի տնօրենները պաշտոնը համատեղում են ավագանու ՔՊ խմբակցության անդամի մանդատի հետ. «Հետք»

Ապրիլ 24,2025 11:16

«Հետք». Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու երկու անդամ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտում են թույլ տվել: Սակայն ո՛չ նրանք են հրաժարականի դիմում ներկայացնում, ո՛չ համայնքի ղեկավարն է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն կազմում և ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ավագանու անդամներն ասում են՝ գործընթաց են սկսել, ուզում են հասկանալ՝ անհամատեղելիության պահանջն իրենց վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ։

Անահիտ Գևորգյանը Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն է: Նա 2023թ. մարտի 26-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 15-րդ համարը: Սակայն, ավագանու անդամ դարձել է 2024թ. հոկտեմբերին, երբ ընտրված ավագանու մի քանի անդամի լիազորությունները դադարեցվել են, և նրան մանդատ է տրվել:

Ընտրությունների ժամանակ նույն կուսակցության ցուցակի 6-րդ համարը զբաղեցրած Անահիտ Պետրոսյանը ավագանու մանդատը ստացել է 2023թ. ապրիլի 12-ին: Նա էլ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Սիսիան համայնքի բնակիչ Վարդան Բալյանը 2025թ. մարտ ամսին դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Վերջինիս գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանը նշել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի և ավագանու անդամի պաշտոնների համատեղումը օրենքի խախտում է: Սակայն, հղում անելով օրենքին, հայտնել է, թե հանձնաժողովը քննում և լուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ դիմումներ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անահիտ Գևորգյանը և Անահիտ Պետրոսյանը զբաղեցնում են ավագանու անդամի համայնքային քաղաքական պաշտոնը, և վերջիններիս կողմից անհամատեղելիության պահանջների խախտման քննությունը, հանձնաժողովի լիազորության շրջանակից դուրս է, քաղաքացու դիմումը վերահասցեագրել են Սիսիան համայնքի ղեկավարին՝ առաջարկելով քննության առարկա դարձնել ավագանու անդամի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հարցը:

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930