Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Մեկ դարից ավելի է անցել, բայց մեր վերքերը չեն սպիացել։ Մեզ բնաջնջել փորձեցին, բայց մենք վերածնվեցինք՝ որպես ժողովուրդ, որպես բանակ, որպես պետություն։
Խոնարհում մեր սուրբ նահատակներին։
Թշնամին տարիների ընթացքում մնաց նույն նենգ բարբարոսը․ չընդունեց մեղավորությունները, որոնք իրականացրել է հայ ազգի նկատմամբ:
Թուրք-ազերին ներկայում էլ հայատյացության քարոզչություն է իրականացնում, պետական մակարդակով թշնամանք քարոզելով, գրեթե ամեն օր մեր պետական սահմաններում սադրանքներ է իրականացնում:
Կարդացեք նաև
Մենք պարտավոր ենք լինել միասնական, լինել համախմբված:
Հայ ժողովուրդը բազում փորձությունների միջով անցնելով, հաղթահարելով ներքին եւ արտաքին մարտահրավերներ շարունակում է ամուր կանգնել իր հողին: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Աշխարհի ամեն անկյունում ապրող եւ իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով եւ իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան»:
Մենք պարտավոր ենք ապրել ու արարել այնպես, որ արժանի լինենք հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մեր նահատակներին։
Հարգելի΄ հայրենակիցներ
Առաջնայինը համազգային համախմբվածությունն ու միասնականությունն է՝ մեր ազգային նպատակներին հասնելու, մեր պետության, պետականության, բանակի ամրապնդման եւ հզորացման, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ մեր երկրի զարգացման համար:
Հավերժ հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին:
Հավերժ փառք ու հիշատակ հանուն հայրենիքի անմահացած հայորդիներին:
Աստված պահապան մեր հայրենիքին:
Երկրապահ կամավորականների միության վարչություն