Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը. Էդուարդ Շարմազանով

Ապրիլ 24,2025 10:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլն Ալիեւի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։
Թե բա՝ «սադրանք է հարեւան երկրի դրոշ այրելը»։

Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ, բայց ապրիլի 24-ին կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Հայաստանի 240 քառ.կմ գրավումը, խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։

Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով բռնի տեղահանվել է, դրանից ինչո՞ւ չես խոսում։

Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում, դրանից ինչո՞ւ չես խոսում։
Որովհետեւ Ալիեւը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930