Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ ճանապարհը փակել են, որովհետեւ կառավարությունն է եկել․ Նիկոլն ու ՔՊ-ականները մեզանից ինչո՞վ են առավել»․ քաղաքացիներին թույլ չեն տվել այցելել Ծիծեռնակաբերդ

Ապրիլ 24,2025 10:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները փակ են եղել քաղաքացիների համար։ Ոստիկանները հուշահամալիր բարձրացող քաղաքացիներին թույլ չեն տվել տեղաշարժվել՝ նշելով, որ ժամը 10։00-ից կարող են այցելել Ծիծեռնակաբերդ։ Հիմնավորումն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամներն են առավոտյան այցելել Ծիծեռնակաբերդ։

Այս սահմանափակումը զայրացրել է քաղաքացիներին։ «Նիկոլն ու ՔՊ-ականները մեզնից ինչո՞վ են առավել։ Ոստիկաններն ասում են՝ մեր ճանապարհը փակել են, որովհետեւ կառավարությունն է եկել։ Կառավարության անդամները բոլորը հակահայկական գործիչներ են»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը։

«Պատճառն ի՞նչ է, որ ճանապարհը փակել եք, վարչապետը գա գնա, հետո նոր մենք գնանք, հա՞»,- ոստիկաններին հարցրեց մեկ այլ քաղաքացի։

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած քաղաքացին էլ ասաց․ «Ամերիկայեն հոս ենք եկել, որ մասնակցինք, դժբախտաբար, առիթը չտրվեցավ, ճանապարհը փակել են»:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930