Այս մեկ ամսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում ոչինչ չի փոխվել
Թրամփի՝ մի քանի օր առաջ աշխարհին հայտարարած մաքսային հեղափոխական դրույքաչափերի վերաբերյալ բարձրաձայնած իր որոշման մասին, ընդամենը կարճ ժամանակում պարզ է դառնում, որ դրա իրագործումը կարծես անիրատեսական է դառնում, քանզի դրանք առայժմ մնում են լոկ որպես բառեր եւ համարյա կյանքի չեն կոչվում: Կյանքի չի կոչվում նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կայանալիք պայմանավորվածությունը թեկուզ այն մասով, որ եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինան իրավունք չունեին կրակ արձակելու միմյանց էներգետիկ համակարգերի ու կառույցների վրա, սակայն մոտ մեկ ամսվա ընթացքում 13 անգամ Կիեւն արդեն խախտել է այդ պայմանավորվածությունը ու ԱՄՆ-ը Զելենսկուն ոչ մի բառ անգամ չի ասել այդ հարձակումների վերաբերյալ, անգամ եթե դա տեղի ունեցած լիներ գեթ մեկ անգամ: Փաստորեն, այդ բարձր պայմանավորվածությունը բացարձակ անլուրջ է, քանզի զուտ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի պահանջով Զելենսկին արդեն 13 անգամ թքել է այդ պայմանավորվածության վրա եւ ԱՄՆ-ի կողմից ոչ մի զգուշացում…
Այսինքն, այս մեկ ամսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ավելին՝ շատ ավելի մեծ թափով շարունակվում է այդ պատերազմը ու դրանով ոգեւորված է միմիայն ԵՄ-ն, իսկ ԱՄՆ-ը կարծես այդ հարցում գոյություն չունի: Թրամփն ու իր թիմը կարծես մոռացել են դրա մասին եւ զբաղված են զուտ իրենց երկրի ներքին հարցերով: Ճիշտ է, ամերիկյան մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ամեն ինչ լավ գնալու դեպքում, նա 50 տոկոս հավանականությամբ կարող է վերացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց կողմից սահմանած պատժամիջոցները, սակայն պետք է սպասել եւ տեսնել, թե որքանով դա իրատեսական կդառնա, քանզի կարծում եմ, որ ԵՄ-ի ակտիվ միջամտությամբ այն կյանքի չի կոչվի ու դրանք կշարունակվեն մնալ ուժի մեջ: ԵՄ-ն երկու պլանով հստակ պայքարում է ԱՄՆ-ի դեմ. առաջին, նա ամեն կերպ՝ բացարձակ ինտենսիվորեն, փորձում է ԱՄՆ-ի փոխարեն կանգնել Ուկրաինայի կողքին եւ երկրորդ, փորձում է ամեն կերպ հակադարձել նրան՝ իր ու անդամ երկրների կողքին՝ ԱՄՆ-ի կողմից սահմանած մաքսային դրույքաչափերի մասով:
Մի խոսքով, գնալով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններն ինտենսիվորեն վատանում են՝ ոչնչի դեմ կանգ չառնելով, խստորեն պայքարում են միմյանց դեմ: Բնական է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետագա հարաբերությունների ընթացքը լիովին կախված կլինի նրանից, թե ով կհաղթի այս հակամարտությունում: ԱՄՆ-ի հաղթանակի պարագայում, հաշտության հավանականությունն ավելի իրատեսական կդառնա, իսկ մյուս դեպքում, նորից կմեծանա հակամարտության ինտենսիվացման հավանականությունը եւ դարձյալ անորոշ ժամանակով այն կձգձգվի ու մինչեւ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները դարձյալ հօդս կցնդեն ու նրանք կվերադառնան նախնական վիճակին: Ու այդ ամենը հիմնականում տեղի կունենա այն պատճառով, որ Թրամփի հայտարարությունն առ այն, որ իր ընտրվելու պարագայում, նա պատերազմը կդադարեցի 24 ժամում, մնացին որպես զուտ դատարկ խոսքեր եւ նրա նախաձեռնությունը հիմնականում տապալվեց նրա անբովանդակ կառավարման պատճառով:
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
23.04.2025