Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսելի քաղաքապետարանի շենքը եռագույն դրոշով է «ներկվել»` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ

Ապրիլ 23,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարսելի քաղաքապետ Բնուա Պայլանի և Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների կոորդինացնող խորհրդի՝ CCAF Sud-ի նախաձեռնությամբ երեկ՝ ապրիլի 22-ին, Մարսելի քաղաքապետարանի Ֆարո պալատի ճակատային մասը հայկական եռագույնով հանդիսավոր լուսավորման արարողություն կայացավ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ այդպիսով մեկնարկելով Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շարքը․ ՀՅԴ Նոր Սերնդի կազմակերպած ջահերով երթը՝ այսօր, ապրիլի 23-ի երեկոյան, իսկ վաղը՝ ապրիլի 24-ի առավոտյան. պատարագ Բոմոնի եկեղեցում, երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր, ուր տեղի կունենա պաշտոնական արարողությունը, ապա, կեսօրից անց՝ երթ դեպի Թուրքիայի հյուպատոսություն, որի դիմաց նախատեսվում է հանրահավաք անցկացնել։

Մարսելում Ցեղասպանության ոգեկոչման օրերն այս տարի առանձնահատուկ երանգ ունեն, քանի որ Երևանի հետ քույրավորման համաձայնություն է ձեռք բերվել։ Այդպիսով, քաղաքապետ Բնուա Պայլանը նախատեսում է մի քանի օրից մեկնել Հայաստանի մայրաքաղաք՝ պաշտոնականացնելու այս համագործակցությունը։ Դիմելով ներկաներին, Պայլան պնդեց Ադրբեցանում պահվող 23 հայ պատանդների հետ իր միաշունչ համերաշխության մասին, ասելով, որ այսօր Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարադունյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը թեև հայ են, արցախցի, բայց «այսօր նրանք ֆրանսիացի են, մարսելցի, եվրոպացի», ավելացնելով․ «Այսպիսով, այս կապը կնքելու համար մենք կկանգնեցնենք երկու երկվորյակ հուշարձան՝ մեկը Մարսելում, J4 էսպլանադում, պողպատից պատրաստված մի լուսեղեն կողմնացույց, որը ցույց Երևանի ուղղությունը, և Երևանում կլինի նրա երկվորյակը՝ պողպատե մեկ այլ լուսեղեն կողմնացույց, որը ցույց կտա Մարսելի ուղղությունը։ Երկու կողմնացույց, երկու բաբախող սիրտ՝ ամեն պահ հիշեցնելու համար, որ ծովից այն կողմ, լեռներից այն կողմ, մեր միջև կա պատմություն, կան կամուրջներ, կա անթերի հավատարմություն, միասնականություն և հույսի խոստում։ Եվ քանի որ կողմնացույցները դրա համար են, որ մոտ ապագայում մենք այնտեղ լինենք»։

Ավելացնենք, որ Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների կոորդինացնող խորհրդի երեք համանախագահներ Ազատ Բալալաս-Կազանջյանը, Օրոր Բրունան և Ժուլիեն Հարությունյանը հորդորում են Մարսելում նախատեսված միջոցառումներին մասնակից երեխաներին սպիտակ հագուստ կրել:

Մարիամ Խաթլամաջյան

Ֆրանսիա, Yerkir.am-ի համար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930