Հայոց Ցեղասպանության 110-դ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթին Գյումրիից միացել են նաև 100 ջահակիրներ։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը՝ մանրամասնելով, որ 2000 գյումրեցիներ նախապես գրանցվել էին իրենց կայքում՝ երթին մասնակցելու նպատակով։
Գյումրիում ջահերով երթը տեղի կունենա վաղը․ առավոտյան կայցելեն Ջարդի կամ Հերհերի ձոր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելու, իսկ երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարկից կմեկնարկի ջահերով երթը․ կայրվեն Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ