Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
«Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից 2 օր առաջ՝ ապրիլի 22-ին, Թուրքիա-Ադրբեջան բարեկամական խմբակների ֆեդերացիան (Türkiyə-Azərbaycan Dostluq Dərnəkləri Federasiyasının – TADDEF), որոշել է Իգդիրում կազմակերպել մի միջոցառում, որը նվիրված է իբր «1919թ. հայերի կողմից Իգդիրի Խաքմեհմեթ գյուղում իրականացված թուրքերի ու ադրբեջանցիների ջարդերի» հիշատակին։
Սա ամբողջությամբ տեղավորվում է պատմությունը խեղաթյուրելով ու գլխիվայր շուռ տալով հայ ժողովրդին «ցեղասպանողի» պիտակ կպցնելու թուրք-ադրբեջանական քաղաքականության տրամաբանության մեջ։
Ի վերջո, հետճշմարտության այս դարաշրջանում թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի համար բացարձակ էական չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Էական է միայն այն, թե ինչ են իրենք հայտարարում ու ինչ ստերով դաստիարակում իրենց ժողովուրդներին»։