Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցած տարի ապրիլի 23-ին, մենք ավելի լավ վիճակում էինք, քան՝ հիմա»․ Էդուարդ Շարմազանով

Ապրիլ 23,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անցած տարի ապրիլի 23-ին, մենք ավելի լավ վիճակում էինք, քան հիմա։ Աստված չանի, սա մնաց, եկող տարի ապրիլի 23-ին․․․ չգիտեմ․․․»,- Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հեռացումն առաջնային խնդիր է, քանի որ նրանց գոյության ամեն վայրկյանը թուլացնում է հայկական պետականության հիմքերը։

«Մենք իշխանություն չունենք, ունենք կոլաբորացիոնիստական ռեժիմ։ Ո՞նց կարելի է անվանել իշխանություն մեկին, որը հրաժարվում է Անկախության հռչակագրից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ աբսուրդ համարելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրաքվե պետք է անել՝ հասկանալու համար՝ ժողովուրդը կո՞ղմ է Անկախության Հռչակագրին, թե՝ դեմ։

Ի պատասխան լրագրողների հարցերի, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չպետք է զարմանալ, որ «ստի ու կեղծիքի խորհրդանիշ ՔՊ խմբակը՝ իրենց թրքահպատակ կառավարչի հետ միասին, սուտ կեղծիք են տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վրա»։

«Չկենտրոնանալով նրանց հիմարությունների վրա, պարզապես փաստ է՝   2018 թվականի հունվարի 29 Սերժ Սարգսյանն դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը և կոչ է արել Թուրքիային՝ առերեսվելով սեփական պատմության հետ՝ ճանաչելու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Սերժ Սարգսյանը, կրկնում եմ, այն ղեկավարն է եղել, որը ուղիղ դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ է արել Թուրքիային՝ ճանաչել  Հայոց ցեղասպանությունը։ 3-րդ նախագահի  և Հանրապետականի  իշխանության տարիներին  աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Օսմանյան Թուրքիայի առաջին աշխարհամարտում  դաշնակից  Գերմանիան։

Նրա նախագահը, Գերմանիայի Բունդեսթագը, իսկ 2018 թվականի ապրիլի 24,  100-րդ տարելիցին ոգեկոչման արարողությունը բոլորի աչքի առաջ է եղել, 5 երկրի նախագահ է եղել, որոնցից 2-ը՝ ՄԱԿ-ի, Մշտական անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ, Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիան»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930