Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս շենքում, օվալաձեւ սեղանի ետեւում նստած մարդիկ ընդունեցին, որ իրենք տգետ են եւ դա է ճշմարտությունը»․ Արտակ Զաքարյանը՝ ՔՊ-ականներին

Ապրիլ 23,2025 20:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս շենքում (նկատի ունի ՀՀ կառավարության նստավայրը-Ն․ Գ․), օվալաձեւ սեղանի ետեւում նստած մարդիկ ընդունեցին, որ իրենք տգետ են եւ դա է ճշմարտությունը»,- Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով իշխանական շրջանակներից հնչող կարծիքին, որ մինչեւ 1930 թվականը Ցեղասպանության մասին խոսք չի եղել։

Արտակ Զաքարյանը՝ հատուկ ՔՊ-ականների համար թվարկեց Ցեղասպանությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը, որոնք ընդունվել են 1930-ականներին եւ այն երկրները, որոնք 1946-ից սկսած հետապնդել են այդ հարցը։

Իր համոզմամբ, ինչպես հրեաներն են Հոլոքոստի հարցը դնում իրենց պետական քաղաքականության հիմքում, այնպես էլ հայերի համար Ցեղասպանության հարցը պետք է լինի արտաքին քաղաքական օրակարգի հարցերից։ Հայկական հաղթանակները, նրա համոզմամբ, լինելու են հենց այդ օրակարգով եւ միասնականությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930