ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր ժամը 19․30-ի սահմաններում դեռ դեպի Հանրապետության հրապարակ երթեւեկությունը դադարեցված չէր եւ ՔՊ-ական իշխանության ոստիկանապետը հայտարարում էր՝ «դե՝ նորմալ է»։
Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ, լրագրողների հետ զրույցում, նա հեգնեց՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Թուրքիայից եւ Ադրբեջանից հավանաբար նկատողություն կստանա, քանի որ հավանաբար հանձնարարություն ուներ այդ երկրներից՝ Հանրապետության հրապարակում այսօր գեթ մեկ հայի ներկայություն չլինելու մասին։
ՔՊ-ականների կողմից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքներին էլ Աննա Մկրտչյանը պատասխանում է․ «Իհարկե, չեն կարող ներել Սերժ Սարգսյանին՝ 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենիք ունենալու, ազատ անկախ Հայաստան պահելու համար, միջազգային հարթակներում դիվանագիտական հաղթանակների համար։ Բա պիտի Ցեղասպանության ճանաչումը ներեի՞ն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ