Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր է տեսնել, թե ինչպես է հենց Հայաստանում՝ արտաքին և ներքին ճնշումների տակ, թուլանում ազգային ինքնագիտակցության հիմքը…Ուզում եմ վստահեցնել՝ Ռուսաստանում մենք անտարբեր չենք․ Զատուլին

Ապրիլ 23,2025 20:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը  հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Եվս մեկ անգամ ասում եմ՝ չհարցնես, թե ում համար է ղողանջում զանգը։

1915 թվականի ապրիլի 24-ը այն օրերից է, որը երբեք հնարավոր չէ համարել լուսավոր։ Դա վշտի օր է, հիշատակի օր մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրությունում՝ ընդամենը այն բանի համար, որ հայ էին։

Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ։ Դա ողբերգություն է, որի ցավը չի սպիացել մինչև այսօր։ 1995 թվականին, իմ զեկույցի հիման վրա, Ռուսաստանի Դաշնության Պետդուման ճանաչեց այդ ցեղասպանությունը։ Դա պարզապես համերաշխության ակտ չէր հայ ժողովրդի զոհերի հետ, այլ նաև հարգանքի և պատմական արդարության վկայություն։ Ռուսաստանը, որը դարեր շարունակ եղել է հայերի կողքին, չէր կարող այլ կերպ վարվել։

Այսօր, երբ խոնարհում ենք մեր գլուխները զոհվածների հիշատակի առաջ, պարտավոր ենք խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության համատարած տեղահանումը պարզապես աշխարհաքաղաքական իրադարձություն չէ։ Դա նույն ողբերգության շարունակությունն է՝ քողարկված մեր դարում կասկածելի արդարացումներով ու ուրիշների դավաճանությամբ։

Մենք ականատես ենք այն դժբախտություններին, որոնք բաժին են ընկել մարդկանց, որոնք դարերով ապրել են իրենց հողում։ Մտահոգ ենք պատմության, կրոնական և մշակութային հուշարձանների յուրացման փորձերով, գերի ընկածների նկատմամբ անարդարությամբ։ Այս ամենը չի կարող չխաթարել մեր խղճի հանգիստը։

Այս օրերին հատկապես ծանր է տեսնել, թե ինչպես է հենց Հայաստանում՝ արտաքին և ներքին ճնշումների տակ, թուլանում ազգային ինքնագիտակցության հիմքը։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է հարձակում իրականացվում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, ինչպես է ոտնահարվում պատմական հիշողությունը, ինչպես են խզվում կապերը այն մարդկանց հետ, որոնք դարերով եղել են դաշնակից և բարեկամ։

Բայց, անկախ ամեն ինչից, ուզում եմ վստահեցնել՝ Ռուսաստանում մենք անտարբեր չենք։ Մենք հիշում ենք։ Մենք վշտում ենք հայ ժողովրդի հետ։ Մենք շարունակելու ենք ասել ճշմարտությունը և պայքարել, որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն ներկա և ապագա սերունդների համար։

Ռուսաստանում Մեծ հաղթանակի 80-ամյակի նախօրեին ընդունվել է «1941–1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ընթացքում խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու մասին» օրենքը։ Թող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը դառնա ոչ միայն հարգանքի տուրք, այլև դաս։ Թող այն միավորի բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանն ու չեն բաժանում ազգերը աշխարհագրությամբ կամ շահերով, այլ կիսում են նրանց ցավն ու հույսը։

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ

2025 թ․ ապրիլի 23

 

Թարգմանությունը` «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930